Հինգշաբթի Հնդկաստանում ոսկու բորսայական գնանշումն աճել է 12 տոկոսով՝ համեմատած նախորդ ցուցանիշի հետ եւ հասել պատմական առավելագույնին՝ 752,49 դոլար՝ 10 գրամի դիմաց։

Ինչպես նշում է Mint թերթը, բորսայում ոսկու ռեկորդային բարձր գինը պայմանավորված է չորեքշաբթի ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի կողմից տոկոսադրույքի 25 բազիսային կետով բարձրացմամբ՝ մինչեւ 5,25 տոկոս եւ  այս թանկարժեք մետաղի արժեքի բարձրացմամբ․ միջազգային շուկայում մեկ ունցիան արժե մինչեւ 2081,80 դոլար: