Եվրոպական կենտրոնական բանկը բազային տոկոսադրույքը բարձրացրել է մինչեւ 3,75 տոկոս՝ տարեկան 3,5 տոկոսից, ասվում է կարգավորիչի կայքում:

Ըստ հայտարարության՝ 2023 թվականի մայիսի 10-ից վերաֆինանսավորման հիմնական գործառնությունների տոկոսադրույքը եւ մարժային վարկային եւ ավանդային գծերի տոկոսադրույքները կբարձրանան համապատասխանաբար մինչեւ 3,75, 4 եւ 3,25 տոկոս։

Նշվում է, որ ԵԿԲ-ն պատրաստ է շտկել իր բոլոր գործիքները, որպեսզի ապահովվի տարեկան ինֆլյացիայի վերադարձը մինչեւ 2 տոկոս: