Ավստրալիայում երկու կոկորդիլոսի ներսում անհայտ կորած տղամարդու մնացորդներ են հայտնաբերվել, գրում է Complex-ը։ Հաղորդվում է, որ մահացածը գնացել էր ձկնորսության և անհետացել։

Ոստիկանությունը հավելել է, որ ձկնորսի մնացորդները հայտնաբերել են երկու կոկորդիլոսի ներսում, որոնց քնեցրել են վայրի բնության հասարակության ներկայացուցիչները։ ԴՆԹ անալիզը ցույց է տվել, որ մարմնի մնացորդները պատկանում են անհետ կորած Քևին Դարմոդիին։

Քևինի ընտանիքի խոսքով՝ տղամարդը գնացել է ձկնորսության և անհետացել։ Դարմոդին պլանավորում էր ձուկ որսալ մի վայրում, որը հայտնի է կոկորդիլոսների բարձր ակտիվությամբ:

Ոստիկանության տեսուչ Մարկ Հենդերսոնը իրադարձությունն անվանել է «ողբերգական ավարտ»։ Նա նաև նշել է միջադեպը որպես օրինակ, թե ինչու մարդիկ պետք է միշտ «հետևեն կոկորդիլոսների առկայության մասին նշաններին»։