Գերմանիայում ոստիկանությունը փրկել է սեքսուալ խաղերի անհաջողակ 51-ամյա սիրահարին, որին կապել են ու թողել անտառում։ Նրան գտել են հեծանվորդը եւ որսորդը, որոնք լսել են նրա օգնության ճիչը, գրում է The Associated Press-ը:
Չորեքշաբթի ուշ Բյուքբուրգ քաղաքի մոտակայքում գտնվող եղջերուների որսի հարթակում տղամարդուն գտել են ամբողջովին հագնված, բայց ամուր կապված պարաններով եւ զուգագուլպան գլխին։
Ոստիկանությունը նաեւ հայտնել է, որ տղամարդուն կապել է մի կին, ում հետ նա ծանոթացել է համացանցում: Դրանից հետո կնոջը զանգահարել են հեռախոսով, եւ նա հանկարծ փախել է անտառից՝ տղամարդուն թողնելով անօգնական վիճակում:
51-ամյա տղամարդը չի տուժել եւ հրաժարվել է տեղեկություն տրամադրել կնոջ ինքնության մասին: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։





























