Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը հաստատել է ՀՕՊ-ի և ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների կողմից գիշերը Սևաստոպոլի վրա ԱԹՍ-ների հերթական հարձակման կասեցման փաստը, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։
Նրա տվյալներով, անօդաչուներից մեկը կորցրել է կառավարումն ու ընկել անտառային գոտում։ Դրա բեկորները հայտնաբերել են ԱԻՆ աշխատակիցներն ու փրկարարները։ Եւս մեկը խփվել է ծովի վրա՝ Խերսոնես հրվանդանի մոտ։ Երրորդ անօդաչուն նույնպես ոչնչացվել է ծովի վրա Հյուսիսային ծովապատնեշի կողմից։
Միխայիլ Ռազվոժաևը ճշտել է, որ Ղրիմի թերակղզու և Սևաստոպոլի վրա ուկրնացիստները գիշերը ընդհանուր հաշվով տասից ավելի անօդաչու են ուղարկել։
Նահանգապետը նշել է, որ քաղաքում օբյեկտները չեն տուժել, վիրավորներ նույնպես չկան։





























