Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի հաստատել, որ բարձրաստիճան պաշտոնյաներին արգելվել է հատուկ գործողության ընթացքում սեփական ցանկությամբ ազատվել աշխատանքից, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Ոչ, ես չեմ կարող դա հաստատել։ Դա պարզապես սուտ է։ Սենսացիոն սուտ», — լրագրողներին ասել է նա։
Այն մասին, որ տարածաշրջանի ղեկավարներին եւ իշխանության այլ ներկայացուցիչներին արգելել են հատուկ գործողության մեկնարկից հետո ազատվել աշխատանքից, գրել էին մի քանի տելեգրամյան ալիքներ։





























