Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը քննադատել է Charlie Hebdo ֆրանսիական ամսագրի հերթական աղմկահարույց հրապարակումը։
«Charlie Hebdo-ի հերթական հիստերիկ հրապարակումն ապացուցում է, որ մեր երկիրը ճիշտ ճանապարհին է։ Չարը երբեմն նաեւ այսպիսի ձեւեր է ընդունում՝ ցույց տալով դեպի բարին տանող ճանապարհը։ Charlie Hebdo-ն թող չմտահոգվի։ Մեր ժողովուրդն ամբողջ ձայնով լավ դաս կտա [Էրդողանի հակառակորդներին] մայիսի 28-ին»,- գրել է Քալընը Twitter-ի իր էջում։





























