Մայիսի 20-ին, ժամը 07.00-ից 15.00-ն, փակ է լինելու Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Պարզ լիճ տանող ճանապարհը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

Այդ հատվածում անցկացվելու է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքը: