Նախարար Վահան Քերոբյանը մայիսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին:

Էկոնոմիկայի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են հայ-շվեդական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը, ներդրումների խթանմանը, տնտեսության տարբեր ճյուղերում, մասնավորապես՝ շինարարության և գյուղատնտեսության ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկու երկրի միջև օդային ուղիղ հաղորդակցության կազմակերպման հնարավորություններին։