Ավելի քան 200 խելացի և խոստումնալից երիտասարդ, որոնք ընտրվել են 500 դիմորդից, հնարավորություն է ստացել մասնակցելու CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթ 2023-ին, որի գլխավոր գործընկերն այս տարի Բիբլոս Բանկ Արմենիան է։

Մրցույթը եզակի ձևաչափ է, որի շրջանակում մասնակիցները ծանոթանում են տարբեր ընկերությունների մշակույթին և աշխատում իրական բիզնես խնդիրների լուծման վրա:

Այս տարի CaseKey֊ն անցկացվում է արդեն 3-րդ անգամ։ Ուսանողներն ու երիտասարդ պրոֆեսիոնալները սովորում են Հայաստանի առաջատար մասնագետներից և քոուչներից, լուծում են հայկական ընկերությունների կողմից առաջադրված իրական բիզնես խնդիրներ և ներկայացնում լուծումներ։

Բիբլոս Բանկ Արմենիան, որն այս տարի տոնում է իր հիմնադրման 15 տարին, որոշել է բովանդակալից նախագծերով նշել այդքան կարևոր իրադարձությունն ու ֆինանսավորել ակադեմիական և գործնական կրթական նախաձեռնություններ։

Հունիսի 10-ին կայացած առաջին թրեյնինգային օրը CaseKey 2023-ի մասնակիցների հետ հանդիպեց Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը և իր մոտիվացիոն խոսքում կիսվեց բեզնեսի վարման և կառավարման սեփական փորձով։

«Մրցույթը երիտասարդների համար հիանալի հնարավորություն է այսօրվա արագ փոխվող աշխարհում գործնական գիտելիքներ ձեռք բերելու: Իրական բիզնես խնդիրների վրա աշխատելը կօգնի մրցակցային առավելություններ ձեռք բերել իրենց ընտրած ոլորտում և կուտակել հմտություններ՝ հաղթող ռազմավարություններ ստեղծելու համար: Վստահ եմ, որ յուրաքանչյուր մասնակից մրցույթի շնորհիվ ավելի լավ կհասկանա բիզնես աշխարհն ու ոլորտի բազմաթիվ առանձնահատկությունները»,- նշեց Հայկ Ստեփանյանը։

CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի հիմնադիր նախագահ Արշակ Կարապետյանը կարծում է, որ Բիբլոս Բանկ Արմենիայի հետ համագործակցությունը խորհրդանշում է կողմերի համատեղ հանձնառությունը խթանելու ձեռներեցությունը և նորարարությունը բիզնես ոլորտում։

«Միասին մենք նպատակ ունենք բացահայտելու երիտասարդների ներուժը՝ օգնելով նրանց դառնալ փոփոխություն բերողների հաջորդ սերունդը: Մենք ակնկալում ենք հաջող համագործակցություն Բիբլոս Բանկ Արմենիայի հետ և ոգևորված ենք այն դրական ազդեցությամբ, որ կարող ենք ստեղծել միասին: Մենք վստահ ենք, որ այս աջակցության շնորհիվ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթը կշարունակի հարթակ լինել մեծ ձգտում ունեցող երիտասարդների համար՝ զարգանալու և իրենց լուծումներն իրականություն դարձնելու ճանապարհին։»,- նշեց Արշակ Կարապետյանը։

CaseKey 2023-ի ամբողջ ընթացքում Բիբլոս Բանկ Արմենիան կլինի մասնակիցների կողքին, կսատարի նրանց գործնական կարողությունների զարգացմանը։

BBAM_CaseKey 1.jpg (252 KB)

BBAM_CaseKey 3.jpg (172 KB)

BBAM_CaseKey 4.png (420 KB)

BBAM_CaseKey 5.jpg (240 KB)

BBAM_CaseKey 6.jpg (204 KB)

BBAM_CaseKey 7.jpg (173 KB)

BBAM_CaseKey 8.jpg (202 KB)

BBAM_CaseKey 9.jpg (186 KB)

BBAM_CaseKey 10.jpg (177 KB)

BBAM_CaseKey 12.jpg (171 KB)

BBAM_CaseKey 13.jpg (162 KB)

BBAM_CaseKey 11.jpg (274 KB)