Հանրապետության տարածքում` հունիսի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 27-30-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 25-26-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։
Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում հունիսի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 27-30-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +16+18, վաղը ցերեկը՝ +31+33 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +22+26,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +22+25,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +29+32,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +8 +12, ցերեկը՝ +22 +26,
Լոռիում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +25 +29,
Տավուշում գիշերը՝ +12 +16, ցերեկը՝ +27+32,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +21 +25,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +27 +32,
Արարատում գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +32+35,
Արմավիրում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +31+34,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +22 +24,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +32+34,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +31+36,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +9 +13, ցերեկը՝ +23 +28,
Արցախում գիշերը՝ +15 +19, ցերեկը՝ +30+35։


























