Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 24-ին Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և Էրեբունու բաժին է տարվել 53-ամյա Անժելա Հ.-ն:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հունվարի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (Ֆիզիկական ներգործությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:





























