Մոսկվայի Տրոիցե-Լիկովո գյուղում հայտնաբերվել է գլխի շրջանում հրազենային վնասվածք ստացած բանկերից մեկի թոփ մենեջերի դին, հաղորդում է РЕН ТВ-ն։
Ոստիկանություն է դիմել մահացածի կինը։ Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ կինը հայտնել է, որ նախօրեին ամուսնուց գեոլոկացիայի մասին հաղորդագրություն է ստացել, սակայն ամուսինը չի պատասխանել զանգերին։
Տղամարդու մարմնի մոտ հայտնաբերել է որսորդական հրացան, որը պատկանել է նրան։ Փաստի առթիվ ստուգում է անցկացվում։





























