Պետերբուրգցի մաքսայինները բանանների մեջ թաքնված 50 կգ կոկաին են հայտնաբերել։ Այս մասին ասվում է Դաշնային մաքսային ծառայության կայքում։

Բեռները բերվել են Ուզբեկստանից աֆրիկյան եւ եվրոպական նավահանգիստների միջոցով։

Նախնական գնահատմամբ՝ խմբաքանակի արժեքը կազմում է ավելի քան 450 մլն ռուբլի։ Քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 229.1-րդ հոդվածով։