ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները «Լավա-Աղբյուր» ՍՊԸ-ում («Աղբյուր» ճամբար, Կոտայքի մարզ, քաղաք Ծաղկաձոր) իրականացվող զննման ընթացքում պարզել են, որ ճամբարի խոհանոցն աշխատում է իրավական նորմերով նախատեսված սանիտարահիգիենիկ պահանջների խախտումներով:

Մասնավորապես՝

  • սանհանգույցի դուռն անմիջապես բացվում է սննդամթերքի մշակման սենյակների մեջ.
  • պահեստների պատերը չունեն հարթ մակերես, չեն գտնվում նորոգ վիճակում, պատրաստված չեն անջրանցիկ, չներծծող ու լվացվող նյութերից.
  • պահեստների առաստաղները նախագծված և կառուցված չեն այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը.
  • բացվող պատուհանները չունեն միջատապաշտպան ցանցեր։
  • Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Լավա-Աղբյուր» ՍՊԸ-ին պատկանող «Աղբյուր» ճամբարի հանրային սննդի օբյեկտի՝ խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: