Սեւծովյան Շիլե ամառանոցի, որը գտնվում է Ստամբուլի մոտ, բոլոր լողափերը փակվել են տարածքի շարունակվող հետազոտության հետ կապված, այստեղ 28 ական է հայտնաբերվել, «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է աղբյուրը Շիլեի ոստիկանությունում։
Նախօրեին հայտնի էր դարձել, որ Շիլեում ջրասուզակները սուզվելու ընթացքում գտել են առնվազն 28 չպայթած ական, դրանցից ութը հանվել է ափ՝ ոչնչացնելու համար։
Ներկա պահին բոլոր լողափերը քաղաքում փակ են, թե երբ կբացվեն՝ որոշված չէ, ասել է «ՌԻԱ Նովոստի»-ի զրուցակիցը։ Նրա խոսքով՝ սակրավորները շարունակում են հետազոտել տարածքը, հայտնաբերվել են ինչպես հին, այնպես էլ համեմատաբար նոր ականներ։
Ոստիկանության ներկայացուցիչը չի բացառել, որ ականները կարող են 28-ից ավելին լինել։





























