Մոտ 103 հազար մարդ է մասնակցել Թել Ավիվում դատական բարեփոխումների դեմ ցույցին, տեղեկացնում է իսրայելական Channel 13-ը։
Ըստ Times of Israel-ի, ցույցից հետո ցուցարարները փակել են Յիգալ Ալոն ճանապարհը՝ Քնեսեթի խոսնակ Ամիր Օհանայի տան մոտ։
Ոստիկանությունը նաև հայտնել է, որ մի ցուցարար ծխանռնակ է նետել ոստիկանների վրա Օհանայի նստավայրի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ:
Իսրայելում արդեն մի քանի ամիս է, ինչ շարունակվում են կառավարական դատաիրավական բարեփոխումների դեմ բողոքի ցույցերը։
Օրինագծի կողմնակիցներն ասում են, որ այն վերականգնում է հավասարակշռությունը իշխանության ճյուղերի միջև, մինչդեռ դեմ արտահայտվողներն ասում են, որ այն վերացնում է կառավարության լիազորությունների սահմանափակումները:
Անցյալ ամիս կոալիցիան ընդունեց օրենք, որը զրկեց դատարանին կառավարության «անհիմն» որակված գործողությունները չեղարկելու իրավունքը:





























