Օգոստոսի 14-ին, ժամը 15։17-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասի տներից մեկում: 

NEWS.am-ը ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկանում է, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

ՆԳՆ ՓԾ հաղորդմամբ՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բարաբաթում թաղամասի տներից մեկի տանիքում (մոտ 80 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:55-ին, մարվել՝ 16:12-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 30 քմ):