Ուրբաթ առավոտյան հրդեհ է բռնկվել Ստամբուլի կենտրոնական Ֆաթիհ թաղամասի հյուրանոցներից մեկում, տարհանվել է 40 հյուր։

Տուժել են ռուսաստանցիներ։ Նրանց մասին տեղեկություններ չկան, գրում է Sabah թերթը:

Հրշեջները հյուրանոցից պատուհանների միջով տարհանել են 40 զբոսաշրջիկների։  Հրդեհը հաջողվել է մարել, նշում է թերթը։