Սիրիայի քրդերը պարետային ժամ են սահմանել Դեր Զորում, հաղորդում է The New Arab-ը։

«Դեր Զորի ռազմական խորհուրդը եւ ներքին անվտանգության ուժերը պարետային ժամ են հայտարարում սեպտեմբերի 2-ի առավոտյան 05:00-ից 48 ժամով»,-ասվում է Սիրիական ժողովրդավարական ուժերի տարածած հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ ասվում է, որ Դամասկոսի կառավարության անվտանգության ծառայությունների հետ կապված զինված խմբավորումները, ինչպես նաեւ «Իսլամական պետություն» խմբավորման բջիջները փորձում են քաղաքացիական անկարգություններ առաջացնել տարածաշրջանում եւ խաղաղ բնակիչներին ներգրավել իրենց կեղտոտ ծրագրերում։