Ամերիկյան Jeep ավտոարտադրողը ծրագրում է սեպտեմբերի 13-ին Դեթրոյթի ավտոսրահում ներկայացնել նորացված Gladiator պիկապը, հայտնում է motor1.com-ը։

Պորտալի տվյալներով՝ մեքենան կստանա ռադիատորի սև ճաղավանդակ, փոփոխված շրջադարձային ազդանշաններ, թարմացված բամպերներ և լույսեր։ Հնարավոր է, որ հայտնվեն նոր ալյումինե անիվներ՝ 17-ից 20 դյույմ չափերով։ Սալոնում կտեղադրվի դիմացի այլ վահանակ։

Տեխնիկական փոփոխությունների, ինչպես նաև այն շարժիչների մասին, որոնք համալրվելու է նորացված Jeep Gladiator-ը, տեղեկություններ չկան։ Հայտնի է միայն, որ մոդելը կկորցնի դիզելային էներգաբլոկը։ Մոդելը եվրոպական շուկայում չի առաջարկվի: