Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի դեմ նոր քրեական գործ կհարուցեն՝ վատնման հատկանիշով։

Սաակաշվիլին բյուջետային միջոցները ծախսել է մասնավոր թռիչքների վրա, եւ այդ հաստատված հանցավոր փաստը պետք է հիմք հանդիսանա հետաքննություն սկսելու համար։ Այս մասին հայտարարել է «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն:

Վրացական ԶԼՄ-ները գրում են, որ պաշտպանության նախարարության եւ Georgian Airways-ի միջեւ կնքվել է 24 մլն լարիի (ավելի քան 9 մլն դոլար) շրջանակային համաձայնագիր, որից միայն Սաակաշվիլիի մասնավոր այցերի համար ծախսվել է 14 մլն լարին: Այն, որ Սաակաշվիլին տարեկան մինչեւ 100 ուղեւորություն էր կատարում, որը վճարվում էր պետբյուջեից, հաստատել է նաեւ վրացական ավիաընկերության նախկին ղեկավար Թամազ Գաիաշվիլին, հաղորդում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն։