Ուկրաինացի գործարար Իգոր Կոլոմոյսկուն նոր, արդեն երրորդ կասկածանքի մասին են հայտարարել ․ նրան մեղադրում են 5,8 մլրդ գրիվնա յուրացնելու մեջ։
Ուկրաինայի անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվոմ է, որ Կոլոմոյսկին, հետաքննության տվյալներով, 2013-2014 թվականներին ստեղծել է իրեն պատկանող Պրիվատբանկի աշխատակիցներից հանցավոր խմբավորում, որի միջոցով պարբերաբար ձեւակերպվել են բանկի դրամարկղում Կանխիկի մտացածին մուծումներ, թեեւ իրականում ոչ մի գումար չի ստացվել:
Նման սխեման թույլ է տվել Կոլոմոյսկուն իր հաշիվներին ստանալ 5,8 միլիարդ անկանխիկ գրիվնա (այդ ժամանակահատվածի փոխարժեքով մոտ 700 միլիոն դոլար): Հաշիվների վրա հայտնված միջոցները Կոլոմոյսկին, հետաքննության տվյալներով, օգտագործել է վարկեր տրամադրելու, իր վերահսկողության տակ գտնվող ձեռնարկությունների վարկերը մարելու համար, ինչպես նաեւ արտերկիր է դուրս բերել, կանխիկացրել եւ հանել բանկի մասնաճյուղերում։
Սեպտեմբերի սկզբին Ուկրաինայի դատարանը կալանավորել է Կոլոմոյսկուն՝ 509 մլն գրիվնայի չափով գրավ մուծելու հնարավորությամբ։





























