ԱՄՆ-ում վաճառվում է մեքենա, որը կարող է ժամում 658 կիլոմետր արագություն բացել։

Ինչպես տեղեկացրել է Motor.ru-ն, այդ մեքենայով չի կարելի երթեւեկել սովորական ճանապարհներով, որովհետեւ խոսքը Nebulous Theorem III սթրիմլայների մասին է, որը պատրաստվել է հատուկ արագ ընթացքի համար աղի լճերում։ Այժմ մեքենայի համար առաջարկում են 55 հազար դոլար, բայց աճուրդի վերջում գինը կարող է բարձրանալ։

Bring a Trailer օնլայն-աճուրդում ներկայացվել է մեքենա, որը ժամում 658 կիլոմետր արագություն է բացում։ Nebulous Theorem III սթրիմլայները պատրաստվել է 90-ականների կեսին Բոնեվիլի լեգենդ Ջեկ Կոստելայի կողմից։ 2018թ. մեքենան պաշտոնական ռեկորդ է սահմանել E/BGS դասում (3,015—4,276 լիտր շարժիչով)՝ ժամում 619,597 կիլոմետր։ Իսկ ավելի ուշ ցույց է տվել ամենամեծ արագությունը՝ ժամում 658 կիլոմետր։ Վաճառողը սթրիմլայների հետ միասին տալիս է նաեւ հատուկ կցորդիչ՝ այն տեղափոխելու համար։ Մինչեւ աճուրդի ավարտը դեռ ինը ժամ կա, եւ վերջին գինը 55 հազար դոլարն է։