Դայմենշն ներդրումային ընկերությունը սեպտեմբերի 27-ից դեկտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում իրականացնում է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը:

Տեղաբաշխման ընդհանուր ծավալը կազմում է 4 000 000 ԱՄՆ դոլար, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 6.20 %, շրջանառության ժամկետը՝ 30 ամիս, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ եռամսյակային: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100 ԱՄՆ դոլար: 

Նշենք նաեւ, որ Դայմենշն ներդրումային ընկերությունը ժամանակից շուտ ավարտել է Ֆասթ Բանկի դոլարային պարտատոմսերի 1-ին տրանշի տեղաբաշխումն ամբողջությամբ:

Պարտատոմսերը ֆինանսական կարեւորագույն, ինչպես նաեւ ՀՀ-ում ամենահասանելի ներդրումային գործիքներից են, որտեղ ներդրումներ կատարելով՝ որոշ ժամանակ անց ներդրողը հետ է ստանում ներդրած գումարը հավելյալ եկամտով: 

Ֆասթ Բանկի պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայի Bbond հարթակում՝ ապահովելով ազատ շրջանառություն: Պարտատոմսերի գնանշումն իրականացվելու է շուկա ստեղծողի կողմից:

Ծրագրային ազդագրի հրապարակման, ձեռքբերման վայրերի եւ այլ մանրամասների համար անցեք հետեւյալ հղումով:

Անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ձեռքբերման եւ մանրամասն տեղեկատվության համար կարող եք զանգահարել տեղաբաշխող «Դայմենշն» ՓԲԸ 010 54 56 70 հեռախոսահամարով կամ դիմել Ֆասթ Բանկի 31 մասնաճյուղեր:

Սույն նյութը համարվում է գովազդ:

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: