Փարիզի Լուվրի թանգարանը փակվել է «անվտանգային նկատառումներով», Ֆրանսիան բարձր պատրաստվածության վիճակի է բերվել իսլամիստների հարձակումների պատճառով, որոնք դանակի հարվածներ էին հասցրել հյուսիսարեւելյան Արաս բնակավայրի դպրոցի աշխատակիցներին, տեղեկացրել է AFP-ն։
«Լուվրը գրավոր հաղորդագրություն է ստացել այն մասին, որ կա վտանգ թանգարանի եւ նրա այցելուների համար»,- AFP գործակալությանն ասել է մամուլի քարտուղարը սոցցանցերում փակման մասին հայտարարությունից հետո։
«Մենք որոշեցինք... տարհանել եւ մեկ օրով փակել այն», մինչեւ որ անհրաժեշտ ստուգումներ կատարենք»,- ավելացրել է նա։



























