Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի պաշտոնական այցով կմեկնի Լիբանան, որտեղ կքննարկի տարածաշրջանային, գլոբալ և երկկողմ հարցեր, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ին։
Ֆիդանը Լիբանան կայցելի իր լիբանանցի գործընկերոջ հրավերով, հայտնել են նախարարությունից։
Այցը տեղի կունենա պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ֆոնին։





























