Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) ռազմական հետախուզության տնօրինության ղեկավար, գեներալ Ահարոն Հալիվան ասել է, որ ինքը պատասխանատու է հետախուզական ձախողումների համար, որոնք հանգեցրել են ՀԱՄԱՍ-ի հոկտեմբերի 7-ին անակնկալ հարձակմանը, հաղորդում է Times of Israel-ը:

«Վերջին 11 օրվա ընթացքում Ռազմական հետախուզության ստորաբաժանումներ կատարած իմ բոլոր այցելությունների ընթացքում ես նստել եմ և ընդգծել, որ պատերազմի սկիզբը հետախուզության ձախողում էր», - ասվում է գեներալի ուղերձում:

«Ռազմական հետախուզության վարչությունը, իմ հրամանատարությամբ, չի կարողացել զգուշացնել ՀԱՄԱՍ-ի կողմից իրականացված ահաբեկչության մասին։ Մենք ձախողել ենք մեր ամենակարեւոր առաքելությունը, և որպես Պաշտպանության հետախուզական գործակալության ղեկավար՝ ես ստանձնում եմ այդ ձախողման ողջ պատասխանատվությունը»,-ասել է նա:

«Այն, ինչ պետք է ուսումնասիրվի, մենք կուսումնասիրենք ամենախորը և համապարփակ ձևով և եզրակացություններ կանենք։ Բայց հիմա միայն մեկ խնդիր կա՝ հակահարված տալ և հաղթել»,- հավելել է նա: