Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացնում է նոր հատուկ առաջարկ բիզնեսի համար, որի շրջանակում Բանկը ՓՄՁ-ներին կտրամադրի ֆինանսավորում սեղմ ժամկետներում և պահանջվող փաստաթղթերի նվազագույն փաթեթի հիման վրա։
Մինչև 50,000,000 դրամի չափով (կամ համարժեք արժույթով) վարկ ձեռք բերելու համար հաճախորդը պետք է միայն հայտարարագրի եկամուտներն ու ծախսերը, և Բանկը որոշումը կկայացնի դրա հիման վրա։
Հայտը ներկայացնելուց հետո պատասխանը հաստատվում է հաշված օրերի ընթացքում։
Բանկը տրամադրում է նաև սպասարկման հատուկ պայմաններ, ներառյալ՝ բիզնես քարտի և Օնլայն բանկինգի անվճար սպասարկում 15 ամիս շարունակ։
Հատուկ առաջարկը գործում է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 29-ը:
Ֆինանսավորման մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ այստեղ։





























