Honda-ն ներկայացրել է նոր Honda Prelude-ի կոնցեպտը Տոկիոյի Japan Mobility Show ցուցահանդեսում, հայտնում է Motor1-ը։ Այս անունով կուպեները ճապոնական ավտոընկերությունն արտադրում էր մինչև 2001 թվականը։

Prelude կոնցեպտը ցուցադրվել է ավտոսրահում ճապոնական ընկերության շնորհանդեսի ամենավերջում, իսկ ավտոարտադրողը մանրամասներ չի հայտնել իր ագրեգատների վերաբերյալ։

Միևնույն ժամանակ, մեքենան գրեթե արտադրական մոդելի տեսք ունի՝ սկավառակների հետևում տեսանելի են Brembo արգելակները։ Մեքենայի սրահը թաքնված է ամբողջովին մգեցված ապակիների հետևում։

«Այս մոդելը կդառնա մեր ապագա մոդելների նախերգանքը, որոնք կժառանգեն «մեքենա վարելու ուրախությունը» ամբողջությամբ էլեկտրաֆիկացված ապագայի և կմարմնավորեն Honda-ի կայուն սպորտային մտածելակերպը», - ասել է Honda Motor-ի նախագահ Տոշիհիրո Միբեն:

Միբեն նաև ասել է, որ հաճախորդները Honda-ից ակնկալում են սպորտային մոդելներ, և նոր Prelude-ի մշակումը լավ ընթացքի մեջ է: