Kia-ն Հարավային Կորեայում հայտարարել է նոր սեդանի պատվերների ընդունման մասին, որը ներկայացվել էր չորս տարի առաջ։

Թարմացված սեդանը, որը նախկինում հայտնի էր Optima անունով, ունի նոր լուսարձակներ եւ հետեւամասի լապտերներ։ Օպտիկան նույն ոճով է, ինչ եւ վերջերս ցուցադրված էլեկտրական քրոսովերներինը։ K5-ն ունի թափարգելների փոփոխված ձեւ։ Առջեւի մասում կան ավելի խոշոր օդափոխիչ ճեղքեր։ Հետեւից երեւում են գազարձակման նոր խողովակները։ Թարմացված սեդանն ունի նաեւ նոր դիզայնի անվասկավառակներ։ Դրանց տրամագիծը 16-19 մատնաչափ է։

Սրահում կա ճկված դիսփլեյ եւ կոճակների բարելավված բլոկ, որը ծառայում է մեդիա-համակարգի կառավարման եւ կլիմատ-վերահսկման համար։ Թարմացված սեդանը կորեական շուկայում առաջարկվում է չորս ուժային կայանքներով՝ մթնոլորտային բենզինով 2.0-անոց շարժիչ 160 ձիաուժ հզորությամբ, 1.6 տուրբոմոտոր (180 ձիաուժ), ինչպես նաեւ պրոպանով աշխատող 2,0 լիտրանոց շարժիչ եւ հիբրիդային տարբերակ։

Թարմացված Kia K5-ի գները Կորեայում սկսվում են 27,84 մլն վոնից։