2024թ. տնտեսական աճը կշարունակի իր վրա զգալ նախորդ տարիների դրական էֆեկտները։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, 2024թ. պետբյուջեի քննարկման ժամանակ, նոյեմբերի 15-ին ասել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նրա խոսքով՝ բարձր մակարդակը կարտացոլվի Հայաստանի տնտեսության բոլոր հատվածներում։ «Այնուամենայնիվ, տնտեսական աճի բարձր մակարդակի ապահովման համար հարկավոր կլինի խթանել արտահանումը եւ ներդրումային միջավայրը։ Այն նաեւ կախված կլինի մեծ ներդրումային ենթակառուցվածքային նախագծերից եւ դրանց իրականացման ժամկետների պահպանումից»,- ավելացրել է Գալստյանը։