Եգիպտոսում կիրակի բացվել են ընտրատեղամասերը․ երկրում սկսվել են նախագահական ընտրությունները, որոնք մռայլված են հարևան Գազայում պատերազմով, հայտնում է AFP-ն։
Քվեարկությունը տեղի կունենա կիրակիից երեքշաբթի, ամեն օր, ժամը 9:00-ից մինչև 21:00 (07:00-19:00 GMT), պաշտոնական արդյունքները կհայտարարվեն դեկտեմբերի 18-ին:
Երկրի նախագահական ընտրություններին քվեարկելու իրավունք ունի մոտ 67 միլիոն մարդ։
Բացի գործող նախագահից, մյուս երեք թեկնածուները համեմատաբար անհայտ են հանրությանը․ նրանք են ձախակողմյան եգիպտական սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ֆարիդ Զահրանը, Աբդել-Սանադ Յամաման «Վաֆդ» կուսակցությունից և Հազեմ Օմարը Ժողովրդահանրապետական կուսակցությունից։
Եգիպտական բանակի պաշտոնաթող ֆելդմարշալ Աս-Սիսին իշխանության է եկել 2013 թվականին, զանգվածային ցույցերից հետո երկրի ընտրված նախագահ Մուհամեդ Մուրսիի տապալումից հետո։
Ըստ պաշտոնական արդյունքների, նա ջախջախիչ հաղթանակներ է տարել ինչպես 2014-ի, այնպես էլ 2018-ի ընտրություններում՝ հավաքելով ձայների ավելի քան 96 տոկոսը:
Ավելի ուշ նա երկարաձգեց նախագահի մանդատը չորսից հասցնելով վեց տարի, իսկ սահմանադրությունը բարեփոխեց՝ անընդմեջ նախագահական ժամկետների սահմանաչափը երկուսից երեք դարձնելու համար:





























