Թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար միջազգային հետախուզման մեջ գտնվող Զաֆեր Ռամադանը ձերբակալվել է Մերսինում Թուրքիայի անվտանգության ուժերի կողմից իրականացված գործողության ժամանակ, հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը։
«Ազգային հետախուզական կազմակերպության և Մերսինի նահանգային անվտանգության տնօրինության հետախուզության բաժնի թիմերի կողմից իրականացված հետախուզության արդյունքում պարզվել է, որ միջազգային թմրաբարոն Զաֆեր Ռամադանը գտնվում է Մերսինում: Հայտնաբերվել է այն հասցեն, որտեղ ապրում էր միջազգային նարկոբարոնը Մեզիթլիի շրջանում»,- հայտնել է հեռուստաալիքը։
«Լուսադեմին հատուկ տեխնիկայի և անօդաչու թռչող սարքի աջակցությամբ հասցեն հայտնաբերելու գործողություն է կազմակերպվել։ Գործողության ընթացքում բռնվել է նարկոբարոն «Զաֆեր Ռամադանը», որը միջազգային հետախուզման մեջ էր թմրանյութերի ապօրինի շրջանառության համար»,- պարզաբանել է հեռուստաալիքը։
Ձերբակալված միջազգային նարկոբարոնը տարվել է Մերսինի նահանգային անվտանգության վարչություն՝ հարցաքննության։




























