Սոչիում ուժեղ քամուց ծառն ընկել է մի տղամարդու վրա, նա մահացել է, կիրակի օրը «Ինտերֆաքս»-ին հայտնել են իրավապահ մարմինները։

«Մոսկվայի մարզի բնակիչը զոհվել է ծառի տապալման հետևանքով ՀԼԿԵՄ 60-ամյակի փողոց, 10 հասցեում»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Կրասնոդարի երկրամասի դատախազության մամուլի ծառայությունից «Ինտերֆաքս»-ին հաստատել են տեղեկությունը։ «Սոչիի Կենտրոնական շրջանի դատախազությունը հետաքննություն է կազմակերպել միջադեպի պատճառների կապակցությամբ, ինչպես նաև իր հսկողության տակ է վերցրել նախաքննությունը»,- հավելել են վարչությունից։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սոչիում սաստիկ քամին տապալել է ավելի քան 80 ծառ և վնասել տասնյակ բազմաբնակարան շենքերի տանիքներ։ Արձանագրվել են նաև ինժեներական ցանցերի տեղային վնասներ։

ՌԴ ԱԻՆ Կրասնոդարի երկրամասի գլխավոր տնօրինության մամուլի ծառայության հաղորդմամբ, քաղաքի չորս շրջաններում էլեկտրահաղորդման գծերի խափանման պատճառով խափանվել է էլեկտրամատակարարումը, ընդհանուր առմամբ՝ մինչև 11800 մարդ  գտնվում է հոսանքազրկման գոտում։

Անբարենպաստ եղանակի կանխատեսումը պահպանվում է մինչև դեկտեմբերի 25-ի օրվա վերջը։