ՆԳՆ ոստիկանության Անիի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 3-ին Մարալիկ քաղաքի Երիտասարդականների փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բաժին է տարվել 54-ամյա Մարինե Ղ.-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:

Մարինե Ղ.-ն ներկայացվել է ոստիկանության Արաբկիրի բաժին: