Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչությունը որոշում է ընդունել երեք՝ «Akya», «Atmaca» և «Sapan»  ռազմածովային տորպեդային և հրթիռային համակարգերի զանգվածային արտադրության մասին,  գրում է Hyurriyet-ը։

Նոր համակարգերի մասին պայմանագիրը ստորագրվել է հունվարի 20-ին՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի, պաշտպանական արդյունաբերության նախագահ Հալուք Գերգյունի, Թուրքիայի զինված ուժերի և ռազմական հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված արաողությանը։

«Roketsan-ի մշակած «Atmaca» թև ավոր հրթիռը, որը բավարարում է վերջրյա պատերազմում օպերատիվ պահանջները, կարող է օգտագործվել գրոհային նավակների, ֆրեգատների և կորվետների վրա։ Բարձր ճշգրտությամբ հրթիռը նաև ուշադրություն է գրավում իր հեռահարությամբ՝ 220 կիլոմետր և ցածր ռադիոլոկացիոն նկատելիությամբ։

«Akya»-ն, որը նույնպես մշակել է Roketsan-ը, նոր սերնդի ծանր տորպեդ է, որն ընդունակ է սուզանավերից խոցել ստորջրյա և վերջրյա տարբեր դասերի թիրախները:

«Sapan» զենիթային հրթիռի հիմնական թիրախներն են կործանիչները, անօդաչու թռչող սարքերը, ուղղաթիռները և թևավոր հրթիռները»,- գրում է թուրքական լրատվամիջոցը։