Թուրքիայի կառավարությունը երդվյալ հակահայ գործիչ, ներկայումս «Էրգենեկոն»-ի գործով ձերբակալված Դողու Փերինչեքի կողմից Շվեյցարիայի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացրած հայցով գրություն է ուղարկել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիայից գրություն է պահանջել՝ Թուրքիայի «Աշխատավորական» կուսակցության նախագահ Դողու Փերինչեքի կողմից Շվեյցարիայի դեմ բացած դատական հայցի համար։ Հայտնի է դարձել, որ Թուրքիան Փերինչեքի օգտին գրություն է ուղարկել ՄԻԵԴ։
Նշենք, որ շվեցարական դատարանը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար դատապարտել է Դողու Փերինչեքին։
Դողու Փերինչեքը հայտնի է խիստ հակահայ գործունեությամբ։ Նրա կողմից ստեղծված «Թալեաթ փաշա» կազմակերպությունը Եվրոպայում պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ։
Թուրք լրագրողները պարզել էին, որ Փերինչեքը արմատներով հայ է, քանի որ այն գյուղում, որտեղ որ ապրել են իր հայրն ու մայրը, բնակչությունը կազմել են բացառապես հայերը։




























