Հունվարի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի» ոլորաններում՝ «Գուրման» հացատան հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչներ 27-ամյա Էդուարդ Մինասյանի վարած Hyundai մակնիշի և 31-ամյա Հայկ Մարգարյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Վարորդներն էլ հայտնում էին, որ վթարի պատճառը եղել է մերկասառույցը։