Ամերիկացի սենատոր Դայան Ֆայնշթեյնը, անցած հինգշաբթի օրը Մոնթեբելլոյի (Քալիֆորնիա) Բիքնել զբոսայգում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին ծաղիկներ դնելու  արարողության ժամանակ,  Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը` «որոշ չափով փոխհատուցելով»  այն ողբերգությունը, որ ապրել են հայերը: Այս մասին հաղորդում է  «Asbarez»-ը:

Սենատոր Ֆեյնշթեյնին հուշարձանի մոտ դիմավորել են ԱՄՆ հայ եկեղեցու եւ հայկական համայնքի առաջնորդները:

Ծաղիկներ դնելուց հետո սենատորը բոլոր հավաքվածներին պաշտոնական մեկնաբանություն է տվել, ոչ պաշտոնական քննարկումներ անցկացրել հայ-ամերիկյան քաղաքացիական եւ հասարակական առաջնահերթությունների վերաբերյալ, նաեւ հարցազրույց է տվել  հայկական «Հորիզոն» հեռուստատեսությանը: