Երևանի ավագանին փետրվարի 5-ին հրավիրել է արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է 6 հարց։ Դրանցից հինգով առաջարկվում է վաղաժամկետ դադարեցնել ավագանու 5 անդամների՝ Երևանի նախկին քաղաքապետ, Ազգային առաջընթաց խմբակցության ղեկավար Հայկ Մարությանի, նույն խմբակցության ավագանու անդամներ Նարինե Հայրապետյանի, Սոնա Աղեկյանի, Գևորգ Ստեփանյանի և Մայր Հայաստան խմբակցությունից Զարուհի Փոստանջյանի լիազորությունները։

Մեկ այլ նախագծով առաջարկվում է մայրաքաղաքի Կենտրոնում կիրակի օրերին կայանման համար կիրառել արտոնություն։ «Ա» և «Բ» գոտիներում կարմիր գծերում կայանելու համար գումար չի գանձվի։ Նախագիծն առաջարկվել է՝ հաշվի առնելով, որ կիրակի օրերին Երևանի կենտրոնում երթևեկության ծանրաբեռնվածության աստիճանը էականորեն ավելի ցածր է, քան շաբաթվա մյուս օրերին։