Գազայում մոտ 17 հազար երեխա բաժանված է ծնողներից և ընտանիքներից։ Այս մասին Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտարարել է Պաղեստինում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հաղորդակցության բաժնի ղեկավար Ջոնաթան Կրիկսը։
«Ներկայումս, մենք գնահատում ենք, որ Գազայի հատվածում 17,000 երեխա բաժանված է իրենց ծնողներից և ընտանիքներից, բոլորն էլ սարսափելի պատմություններով», - ասաց նա:
Նրա խոսքով՝ դեկտեմբերին ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարել է, որ անկլավում գտնվող 500 հազար երեխա հոգեբանական օգնության կարիք ունի։
«Այժմ անկլավի բոլոր երեխաներին, ավելի քան մեկ միլիոնին, դա պետք է», - ասել է նա:



























