ԵԱՀԿ-ն հավատարիմ է կազմակերպության գործունեության ամրապնդմանը հակամարտությունների կարգավորման գործում: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պետրոս Էֆթիմիուն` ելույթ ունենալով Վիենայում կայացած ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում:
«Հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ ԵԱՀԿ հատուկ ներկայացուցչի մասնակցությամբ քննարկումները, որոնք տեղի ունեցան նախորդ ամիս Դուբրովնիկում, Մոլդովայի մեր աշխատանքի հետ համատեղ, վկայում են հակամարտությունների կարգավորման հարցում ԵԱՀԿ գործունեության ամրապնդմանը մեր հավատարմության մասին»,- ասաց նա:
Նա նաեւ նշեց, որ կառավարությունները հակամարտության խաղաղ կարգավորման համաձայնագիր են ստորագրելու, սակայն հենց խորհրդարանականները, որոնք այդ որոշումների հասարակական աջակցության թիկունքում են, աշխատում են ԵԱՀԿ կայուն խաղաղություն ապահովելուն ուղղված գործունեության մասին հասարակայնության տեղեկացվածության բարձրացման ուղղությամբ:
Հիշեցնենք, Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ լսումները տեղի են ունեցել խորվաթական Դուբրովնիկ քաղաքում` ԵԱՀԿ խորհրդարանական ասամբլեայի աշնանային նստաշրջանի շրջանակներում:




























