ԱՊՀ անդամ պետությունների հակաօդային պաշտպանության համակարգի հաջորդ ուսումնավարժանքը կանցկացվի 2013թ.` ռուսական «Աշուլուկ» ռազմական փորձադաշտում (Աստրախանի շրջան): Այս մասին նոյեմբերի 17-ին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը` հիմնվելով ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի 61-րդ նիստի արդյունքների վրա:
Բացի այդ, ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հովանու ներքո 2012թ. Ղազախստանում ԱՊՀ երկրների ռազմաօդային ուժերի ուսմունավարժանքներ կանցկացվեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Սերդյուկովը հիշեցրել է, որ «Մարտական համագործակցություն-2011» ուսումնավարժանքներից սկսած, ավարտվել է ԱՊՀ երկրների ՀՕՊ միացյալ համակարգի ֆիզիկական կառուցումը եւ սկսվել է դրա գործունեության գործնական հարցերի մշակումը:
Հիշեցնենք, որ «Մարտական համագործակցություն-2011» ուսմունավարժանքներն ընթացիկ տարում անցել են Աստրախանի շրջանի «Աշուլուկ» եւ Ղազախստանի «Սարը-Շագան» ռազմական փորձադաշտերում, հայկական զինված ուժերը եւս մասնակցել են դրանց:
Նոյեմբերի 16-ին Ալմաթիում բացվել էր ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը` Համագործակցության բոլոր երկրների պաշտպանության նախարարների մասնակցությամբ:



























