Հայտնի է դարձել ԵԱՀԿ Մինսկի խմբում ֆրանսիացի նոր համանախագահի անունը: Դա Ժակ Ֆորն է, ով այդ պաշտոնում փոխարինելու է Բեռնար Ֆասիեին:
Նշենք, որ այս ամսվա վերջին համանախագահները հերթական այցն են կատարելու տարածաշրջան, որը Բեռնար Ֆասիեի համար կլինի վերջին այցելությունը համանախագահի կարգավիճակում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ժակ Ֆորը զբաղեցրել է Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպանի պաշտոնը: Ֆրանսիացի դիվանագետն ավարտում է իր առաքելությունը Կիեւում: Նա տիրապետում է անգլերենին, գերմաներենին եւ ռուսերենին:




























