Այսօր լրանում է ռուս աշխարհահռչակ գիտնական Միխայիլ Լոմոնոսովի ծննդյան 300-ամյակը, եւ Google-ը օգտվողներին կրկին տոնական տեսքով է ողջունում:
Միխայիլ Վասիլեւիչ Լոմոնոսովը (1711թ. նոյեմբերի 19-1765թ. ապրիլի 15) ռուս առաջին աշխարհահռչակ գիտնական-բնախույզն է, քիմիկոսն ու ֆիզիկոսը: Նա գիտության ասպարեզ եկած առաջին քիմիկոսն էր, որի ֆիզիկական քիմիային տված սահմանումը միանգամայն մոտ է ժամանակակից սահմանմանը եւ ուրվագծում էր ֆիզիկա-քիմիական հետազոտությունների լայնածավալ ծրագիրը: Նրա ջերմության մոլեկուլային - կինետիկ տեսությունը շատ առումներով խթանել է մատերիայի կառուցվածքի ժամանակակից պատկերացումների առաջացմանը, շատ հիմնարար օրենքներ, որոնց թվում թերմոդինամիկայի առաջացման օրենքներից մեկն է, ապակու մասին օրենքի հիմքերը դրեցին:
Աստղագետ, սարքաշինարար, աշխարհագրագետ, մետաղագործ, երկրաբան, բանաստեղծ, ռուս ժամանակակից լեզվի հիմնադիրներից, նկարիչ, պատմաբան, հայրենական լուսավորության, գիտության եւ տնտեսության առաջամարտիկ:
Մշակել է Մոսկվայի համալսարանի ստեղծման նախագիծը, որը հետագայում կոչվել է նրա անունով: Բացահայտել է Վեներա մոլորակում մթնոլորտի առկայությունը: Եղել է գիտությունների եւ գեղարվեստի ակադեմիայի իրական անդամ (1742թ.-ից ֆիզիկական կարգի ադյունկտ, 1745թ.-ից`քիմիայի պրոֆեսոր):




























