«Խաղաղության խաչմերուկ» նախագծում մենք արտահայտել ենք մեր բոլոր պատկերացումները տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ, եւ մենք պատրաստ ենք այդ նախագծի իրականացմանը, այդ թվում Ադրբեջանի հետ: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ-ի բակում լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այդ նխագիծը ակնհայտորեն չի վերաբերում միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կոմունիկացիաների բացմանը, այն տարածաշրջանային նշանակություն ունի»,-ասաց նա:
Հարցին՝ քաղաքական ճգնաժամի տարրեր տեսնո՞ւմ է այսօր, եւ ինչպես է տեսնում ներքաղաքական լարումը նվազեցելու լուծումը, Փաշինյանը պատասխանեց. «Թե ինչ է ներքաղաքական ճգնաժամ, գրված է քաղաքագիտական դասագրքերում: Ես խորհուրդ եմ տալիս, գնալ, բացե այդ ձեւակերպումները եւ հետեւություններ անել, թե մենք ինչքանով ենք համապատասխան իրադրություն ունենք: ՀՀ պետական ինստիտուտներն աշխատել են, աշխատում են եւ կաշխատեն բնականոն հունով»:





























