Գազի լցակայանում, որտեղ պայթյուն է որոտացել, եղել է նաեւ խանութ-պահեստ, որին կից եղել է նաեւ բնակելի հատված: Խանութն ու բնակելի հատվածը եւս ամբողջությամբ մոխրացել են:

Ականատեսներից Արթուր Գեւորգյանը, որը այդ տնակում ապրող ընտանիքի հոր ընկերն է, լրագրողներին պատմեց, որ խանութին հարակից տարածքում մարդիկ են ապրել ընտանիքով, այդ թվում երեխաներ: Բարեբախտաբար, պայթյունից մի քանի րոպե առաջ երեխաները դուրս են եկել շինությունից: Այդ տարածքում բնակվող ընտանիքի հայրը՝ Գեւորգ Չերքեզյանը այս պահին այրվածքներով գտնվում է հիվանդանոցում: Ընտանիքից միայն ինքն է տուժել: Երեխաները ապահով են, իրենց տատիկի տանն են:

«Այստեղ համ տուն է, համ կերերի խանութ է: Պայթյունը եղել է նախքան ժամը 23-ը: Պայթյունի ձայնից իօնձ թվաց երկրաշարժ է: Մարդիկ դուրս եկան, հետո տեսանք կրակը, հասկացանք, որ այստեղ է եղել պայթյունը: Երկու րոպե չի տեւել, որ հասել եմ այստեղ: Տեսանք, որ հրշեջներն արդեն այստեղ են, փորձում են կրակը հանգցնել:

Պայթյունի ժամանակ ընտանքը ներսում է եղել, սակայն հասցրել են բլորին դուրս հանել: Տուժել է միայն գեւորգը, քանի որ նա լցակայանի տարածքում է եղել:

2017-ից այստեղ իրենք այս բիզնեսով են զբաղվում»,-ասաց նա՝ հավելելով, որ իր իմանալով անվտանգության կանոնները այստեղ իդելական են եղել: