Հունիսի 10-ին ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի պարեկները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցի մթերային խանութում մի քաղաքացի գնումներ կատարելու դիմաց վճարել է 5000 դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Տավուշի բաժնի և մարզի պարեկների համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մթերային խանութում հուշանվեր թղթադրամն իրացրել է Բերդ քաղաքի բնակիչ 48-ամյա տղամարդը:

Նա ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Հուշանվեր թղթադրամը վերցվել է:

Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Բերդի քննչական բաժին:

Հանգամանքները պարզվում են: