Ճապոնական Honda Motor ավտոարտադրողը հոկտեմբերին կսկսի տեղական շուկայի համար նախատեսված էլեկտրական միկրոավտոբուսի վաճառքը, հայտնել է Reuters-ը։

Փոքր էլեկտրական կոմերցիոն ֆուրգոնը կունենա ընթացքի 245 կմ հեռահարություն, ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

Այս նմուշը կդասակարգվի իբրև «kei»՝ տեղական արտադրության ցածր հզորության բյուջետային ավտոմեքենա:

Honda-ն Ճապոնիայի հսկայական Micro kei շուկայում առաջատարն է: Նրա N-Box մոդելը երկար ժամանակ գլխավորում էր ճապոնական kei մարդատար ավտոմեքենաների շուկայի վարկանիշային աղյուսակը:

Micro kei տրանսպորտային միջոցների տեսականին չափազանց լայն ժողովրդականություն է վայելում ձեռնարկությունների և տնային տնտեսությունների շրջանում՝ Ճապոնիայի քաղաքային և գյուղական շրջաններ գյուղատնտեսական արտադրանք, ծանրոցներ և այլ ապրանքներ առաքելու համար, մասամբ էլ՝ նմուշի համեմատաբար ցածր գնի շնորհիվ: